Միգուցե նոր սառը պատերազմի սկի՞զբ


13:57 , 9 օգոստոս, 2013

Գնալով էլ ավելի են լարվում ռուս-ամերիկյան հարաբերությունները: Սնոուդենին ապաստան տալը, ԱՄՆ կողմից Ռուսաստանում կատարվող գենդերային ակցիաների պաշտպանությունը, Օբամա-Պուտին հանդիպման չեղյալ հայտարարումը ԱՄՆ կողմից, երկուստեք կոշտ դիրքորոշումները անհետևանք անցնել չեն կարող: Այս ամենին գումարվում է նաև ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի շատ կոշտ հայտարարությունը` թե ժամանակն է Պուտինին ցավ պատճառել: Այս ամենի միակ հուսադրող փաստն այն է, ար ԱՄՆ դեռ չի հրաժարվել հաջորդ Մեծ Ութնյակի հանդիպմանը մասնակցելուց, որը կայանալու է Սանկտ Պետերբուրգում: Հնարավոր է, որ այդտեղ կողմերի անհամաձայնության խորացումը շատ ծանր հետևանքներ ունենա աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Հուսանք, որ այս ամենը իր հերթին չի հանգեցնի նոր Սառը պատերազմի, այլապես այն ծանր հարված կլինի աշխարհի` առաջին հերթին մեր տարածաշրջանի համար: