«Գորշ գայլեր» -ի բեռնատարները Հայաստանում


12:28 , 9 օգոստոս, 2013

Նախօրեին Երևանի Թբիլիսյան խճուղու վերին հատվածում կայանված էին մի քանի բեռնատարներ, որոնք, ըստ ամենայնի, բեռներ են տեղափոխում արտերկրից կամ արտահանում կատարում։ Կարճ ասած՝ ամեն երկրի բեռնատար կարելի է տեսնել այդ հատվածում՝ Թուրքիա, Իրան, Ուկրաինա, Վրաստան և այլն։ Թուրքական պետհամարանիշներով (եթե աչքերս հաստատ չեն դավաճանում) մի բեռնատարի վրա խոշոր տառերով անգլերենով գրված էր «Գորշ գայլ» (Grey Wolf), որը Թուրքիայի գորշ գայլերի նշանն է։ Գրության տակ պատկերված էր լեռան վրա կանգնած գայլը, որն էլ հենց նրանց խորհրդանիշներից է։ Սակայն հետաքրքիր էր, որ գայլի դեմքն ու մարմնի զգալի հատվածը լղոզած ներկով ծածկված էր։ 
Հետաքրքիր էր՝ ինչո՞ւ։ Միգուցե Հայաստան գալուց առաջ էին այդպես արել, կամ էլ չգիտեմ, անկեղծ ։ճ 

Հ.Գ. «Գորշ գայլերը» ազգայնամոլական կազմակերպություն էր, որը հատկապես ակտիվ էր 70-90-ական թվականներին և ուներ խիստ հակահայ տրամադրվածություն։ Ամեն դեպքում, վերջին շրջանում այս կազմակերպությունը կորցրել է իր նախկին թափը, թեև այն շարունակում է գործել, իսկ բնակչության մի մասի մոտ լեգենդար նշանակություն ունի։