Samsung-ը պատրաստվում է նոր սմարթֆոն թողարկել, որը կունենա հսկայական մարտկոց և «iPhone»-ի տեսախցիկ


22:45 , 26 հունվար, 2021

Նորագույն Samsung Galaxy M12 սմարթֆոնի մասին տեղեկությունները հայտնվել են մինչև դրա ներկայացումը։ Այդ մասին հայտնում է Gizmochina-ը՝ հղում կատարելով ինսայդերներին։

Սմարթֆոնը փոխարինելու կգա M11 մոդելին և մի շարք արտաքին փոփոխությունների ենթարկված կլինի։ Օրինակ՝ չորս տեսախցիկները կտեղավորվեն մեկ քառակուսի բլոկի մեջ։ Սմարթֆոնով հնարավոր կլինի անել 48 մպ լուսանկարներ։ 6,5 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանը կստանա HD+ կարգավորում։ Կաթիլի տեսք ունեցող առանձնացված հատվածում կտեղավորվի 8 մեգապիկսել հզորություն ունեցող սելֆի-տեսախցիկ։

Samsung Galaxy M12-ում կօգտագործվի ֆիրմային Exynos 850 պրոցեսորը, որը կմիավորի ARM Cortex-A55 ութ հաշվողական միջուկներն ու Mali-G52 գրաֆիկական արագացուցիչը։ Սմարթֆոնը կաշխատի բացառապես LTE համակարգի միջոցով՝ 5G-ով, ինչը սմարթֆոնի գնային սահմաններում առկա այլ սմարթֆոններում դեռևս հազվագյուտ հանդիպող երևույթ է։

Սմարթֆոնը կունենա Android 11 օպերացիոն համակարգ։ Օպերատիվ հիշողության ծավալը կկազմի միչև 6 գբ, սակայն արտադրողը հնարավորություն կտա 32, 64 կամ 128 գբ լրացուցիչ պահեստավորման տարբերակ ընտրել։ MicroSD քարտի օգնությամբ նաև այլ լրացումներ հնարավոր կլինի անել։ Samsung Galaxy M12-ը կունենա 6000 մԱ/ժ ունեցող հսկայական մարտկոց։

Սմարթոնի թողարկման և գների մասին դեռևս հայտնի տեղեկություններ չկան։