Սանկտ Պետերբուրգում հային այրել են եռման ջրով. նրա վիճակը ծանր է


17:12 , 6 օգոստոս, 2013

Armversion.am-ը գրում է.

Օգոստոսի 5-ի վաղ առավոտյան Սանկտ Պետրեբուրգում հայ տղամարդու վրա եռման ջուր են լցրել։

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, շենքի շքամուտքում անհայտ անձը եռման ջուր է լցրել Հայաստանի 36-ամյա քաղաքացու վրա, որի մարմնի 33 տոկոսն այրվել է։

Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծանր։

Փաստի առթիվ ստուգումներ են իրականացվում։