News.am-ը գրում է․
Ջեֆ Բեզոսի Blue Origin մասնավոր տիեզերական ընկերությունը մի քանի տարվա փորձարկումներից հետո պատրաստվում է իրականացնել դեպի տիեզերք առաջին թռիչքն անձնակազմով այս տարվա ապրիլին, հաղորդում է CNBC-ն՝ հղում անելով աղբյուրներին:
Նախօրեին Blue Origin-ն ավարտել է իր New Shepard հրթիռային ուժեղացուցչի եւ խցիկի 14-րդ փորձնական թռիչքը: Հաջողված փորձնական թռիչքից հետո, որը ստացել է NS-14 անվանումը, կայացել է նոր հրթիռի առաջին թռիչքը: Բացի թարմացումներից, CNBC-ին հայտնի է դարձել, որ NS-14-ը վերջին քայլերից է նախքան Blue Origin-ն կուղարկի իր առաջին անձնակազմը դեպի տիեզերք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ