Քուվեյթի նոր կառավարությունը նշանակումից մեկ ամիս անց հրաժարական է տվել


14:45 , 13 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Քուվեյթի վարչապետ Սաբահ Ալ Խալեդ Աս Սաբահը չորեքշաբթի օրը՝ խորհրդարանի հետ տարաձայնությունների պատճառով կառավարության կազմի նշանակումից մեկ ամիս անց, էմիրին խնդրանք է ներկայացրել  կառավարության հրաժարականի մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով KUNA քուվեյթական լրատվական գործակալությանը:

«Քուվեյթի էմիր Նավաֆ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Աս Սաբահը չորեքշաբթի ընդունել է վարչապետին, որը նրան փոխանցել է հրաժարականի մասին կառավարության խնդրանքը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Վարչապետը հրաժարական է տվել  երեքշաբթի նախարարներից հրաժարականի խնդրանք ստանալուց հետո: Նրանք որոշել են հրաժարական տալ այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին ընտրված խորհրդարանի պատգամավորները վարչապետից պահանջել էին մասնակցել հունվարի 5-ին կայանալիք խորհրդարանի նիստին և պատասխանել օրենսդրական խորհրդի հետ համագործակցելու ցանկության բացակայության մասին իրենց մեղադրանքներին: Հանդիպումը տեղի չի ունեցել կառավարության կողմից մասնակցության պահանջը մերժելու պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։