Արժանի չեմ քո սիրուն (բանաստեղծություն)


21:43 , 5 օգոստոս, 2013

Հանդիպում ենք մենք հանկարծ
Այս ամայի փողոցում.
Նայում ես ինձ շփոթված,
Իսկ ես քեզ եմ մոտենում.
Ամաչում ես. ես գիտեմ,
Ամաչում ես ինձանից,
Վախենում ես նախատեմ,
Խուսափում իմ հայացքից.
Ես ամեն ինչ մոռացած
Կանգնել եմ լուռ, մոլորված.
-Արժանի չեմ քո սիրուն,-
Շշնջում ես դու կամաց
Ա՜խ, այնքան եմ քեզ սիրում,
Որ չեմ կարող նախատել.
ՉԷ՞ որ այս մե՜ծ աշխարհում 
Ես միայն քեզ եմ սիրել...
1966թ