19:22 , 30 դեկտեմբեր, 2020
Փորձեք հիշել՝ ի՞նչ է կառուցել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս 2 ու կես տարվա ընթացքում։ Ես բացի ասֆալտից գլոբալ ոչինչ չեմ կարողանում մտաբերել։ Մնացած ծրագրերը, որոնք այս իշխանությունը արել է կամ նախկինում սկսել ու կիսատ էին թողել, կամ ծրագրել էին անել, բայց չէին սկսել։ Օրինակ՝ «Համայնքների խոշորացման ծրագիրը», կամ «Մթերման վարմավորման» ծրագիրը։
Հիմա փորձեք հիշել, թե ի՞նչ է «քանդել» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Առնվազն միանգամից մի քանի տասնյակ ինստիտուտ կարելի է մտաբերել, որ «քանդել» է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այո՛, Դրանց մեջ կան այնպիսիք, որոնք իսկապես պետք էր քանդել։ Օրինակ՝ հարկային եւ մաքսային ծառայության կուռ կոռուպցիոն համակարգը, կամ ճանապարհային ոստիկանության կոռուպցիոն համակարգը։
Նիկոլ Փաշինյանը դեստրուկտոր է, ինչը օրինաչափ է հեղափոխության միջոցով իշխանության եկած առաջնորդներիրն։ Դեստրուկտոր էին նաեւ Լենինը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սա օրինաչափ է, որովհետեւ նրանք գալիս են հինը քանդելու մղումով ու լոզունգներով։
Փորձը ցույց է տալիս, որ դեստրուկոր առաջնորդների իշխանության մնալու առաջին տարիները արդյունավետ են, որովհետեւ նրանք քանդում են կարծրացած, բյուրոկրատիայի մեջ թաղված, կոռումպացված համակարգերը։ Բայց կա արդյունավետության ժամկետ, որից հետո դեստրուկտոր առաջնորդը սկսում է փտած ինստիտուտներից հետո քանդել նաեւ առողջները։ Այս ղեկավարները սովորաբար ինստիտուտներ չեն ստեղծում, որովհետեւ նրանք այլ կերպ են մտածում, այլ տրամաբանություն ունի նրանց վարած քաղաքականությունը։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է ավարտվեր, նրա կառավարության 1 տարին չլրացած և իշխանությունը պետք է փոխանցվեր ստրուկտոր առաջնորդի, որը կհասցներ պահել գործող՝ առողջ ինստիտուտները, միեւնույն ժամանակ փտած ու քանդված ինստիտուտները կկարողանար վերակառուցեր։ Հիմա, որքան ձգվում է Փաշինյանի իշխանությունը, այնքան