Ինչո՞ւ է լռում ու անգործություն դրսևորում Արմեն Սարգսյանը


23:20 , 23 դեկտեմբեր, 2020
Ինչո՞ւ է լռում ու անգործություն դրսևորում Արմեն Սարգսյանը
Հասկացանք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ՏԻՄ-երի ու սյունեցիների հետ հարաբերվելու խնդիր ունի։ Համայնքապետերի նկատամաբ հետապնդումները դրա վառ օրինակը։
Սակայն Սյունքում դրանով խնդիրները չեն լուծվում, սահմանազատման հետ կապված հսկայական խնդիրներ կան։
Այստեղ զարմանալի է իրեն չեզոք դիրքավորող նախագահ Արեմն Սարգսյանի կեցվածքը։
Սահմանադրության երխավորի տիտղոս ունեցող նախագահն ինչո՞ւ չի այցելում Սյունիք՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, ինչո՞ւ չի փորձում խոսել ՏԻՄ-երի ղեկավարների ու հասարակ սյունեցիների հետ։
Ինչո՞ւ ձայն չի հանում Սյունքի համայնքապետերի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդումների մասին։
Թե համարո՞ւմ է, որ ՀՀ կառավարության հրաժարականը պահանջելը բավարար էր փիարվելու ու հանգիստ նստելու համար։