23:58 , 22 դեկտեմբեր, 2020
Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է արել Որոտան գյուղի մերձակայքում գտնվող տան հետ կապված, որտեղից ադրբեջանցիները վտարել էին տան տերերին։ Ըստ էության մարզպետարանը չի հերքում, որ տան տերերին վտարել են։
***
«Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում: Ներկայումս այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ:
Սյունիքի մարզպետարան