Փնտրեցինք շուրջ 40 օր. պատերազմում զոհվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի բժիշկ եղբայրը


10:34 , 12 դեկտեմբեր, 2020

Հարգելի հայրենակիցներ, անմահության ուղին բռնեց նաև Սամվելի եղբայրը՝ ՎԱՀՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
Հավատարիմ բժշկի վեհ կոչմանը՝ շտապեց Հայրենիքին օգնության: Անդադար գնդակների տարափների և հրետանակոծությունների տակ փրկեց կյանքեր, բայց... Նոյեմբերի 4-ին նենգամիտ թշնամին խլեց նրա կյանքը... Երկար փնտրեցինք Վահրամին՝ հուսալով գտնել ողջ... Ավա՜ղ, շուրջ 40 օր անց՝ դեկտեմբերի 11-ին, ստացանք բոթաբեր լուրը...

Հավերժ փառք ու խոնարհում քեզ, սիրելի եղբայր...