«Ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված 100 միլիոն դրամը կուղղվի Ստեփանակերտի վերականգնմանը». Հայկ Մարության


12:24 , 24 նոյեմբեր, 2020

Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին շուտափույթ վերականգնման հարցում։

Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից եւս ֏ 100 միլիոն հատկացրեց Ստեփանակերտին։

Այդ նպատակով 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեւավորման եւ այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց եւ կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը։