Հայ պաշտոնյան չի կարող հրաժարական տալ, որովհետև...


10:19 , 2 օգոստոս, 2013

1- ինքն առաջին հերթին ոհմակի անդամ է ու պաշտոնն ընդամենը իր ֆորմալ դիրքն է: Պաշտոնին ինքը ձգտել -հասել է, բայց նրանում լինել- չլինելն իր որոշելիքը չէ- ոբշչակինն է: 
2- պաշտոնից հեռանալ, նշանակում է բոլոր դիրքերի ու ունեցվածքի լրիվ կորուստ, որովհետև այն իսկույն կվերցվի ոհմակի մյուս անդամների կողմից:
3-Իշխանությունը պաշտոնյաներով չէ, այլ ստվերային ուժային լծակներով ու հակակշիռներով, որոնք ոչ լրիվ են տեսանելի կողմնակի դիտորդին: Օրինակ լիսկայի մարդասպան լինելը լուրջ ֆակտոր է բոլոր կողքինների համար: Նույննը նաև անասնակերպ գեներալիտետի ու մնացած մարդակերների դեպքում է: 
4-Ամբողջ իշխանական կառույցը հենվում է բիրտ ֆիզիկական ուժի վրա, որը միլիցեն է, հաստավիզը, թիկնազորերն ու թաղային տականքը: 
5- իշխանությունը խարխլելու միակ ձևը դա հենարանին հուշտ անելն է, դիրքերից գցելը: իսկ դրա համար անհատները բավարար չեն, հանրային աշխարհայացքային տեղաշարժ է պետք, որը լուրջ աշխատանք է, անհամեմատելի միտինգային ու փողոցային հարայ-հրոցիին: