85 տարեկան հասակում մահացել է Արմեն Ջիգարխանյանը


10:38 , 14 նոյեմբեր, 2020

Ռուսական ТАСС-ի փոխանցմամբ՝ մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ Այդ մասին հայտնել է դերասանի ընկեր և պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը։ Դերասանը մահացել է առավոտյան ժամը 6-ին։ Արմեն Ջիգարխանյանը 85 տարեկան էր։