Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը


12:25 , 1 օգոստոս, 2013

 

Աշխարհի ամենաթանկ պաղպաղակն առաջարկում է Նյու Յորքի «Serendipity 3» ռեստորանը՝ 25000 դոլար արժողությամբ:

Այն սերուցքային պաղպաղակ է` 25 տեսակ կակաոյից, զարդարված հարած սերուցքով և փոքրիկ շոկոլադե գնդիկով, որի գինը 500գ.-ի համար կազմում է 2600 դոլար:

Պաղպաղակը մատուցվում է եզրը ոսկեպատ բաժակով և ադամանդե քարերով, ինչպես նաև ոսկեպատ գդալով: Պաղպաղակի մեջ կա 5,7գ. 23 կարատանոց ուտելի ոսկի: Նաև առաջարկվում է ճաշակելուց հետո տանել այն ամենը, ինչ մնացել է, անգամ գդալը և բաժակը: