Ճշմարտություն…


17:56 , 31 հուլիս, 2013

Ճշմարտությունը չի կարող հայտնաբերվել բանաձևերի մեջ…Մի մարդ թեյարանում թեյ էր խմում ընկերոջ հետ: Նա տևականորեն և սևեռուն նայեց իր գավաթին, հետո ասաց մտազբաղ տեսքով.
- Էհ, բարեկամս, կյանքը նման է թեյի գավաթի:
Ընկերը մտածեց մի պահ, երկար նայեց իր գավաթին, հետո հարցրեց.
- Ինչո՞ւ: Ինչո՞ւ է կյանքը նման թեյի գավաթի:
- Ես որտեղի՞ց իմանամ, - ասաց մարդը: - Մի՞թե ես փիլիսոփա եմ: