Անուղղակի գենդերային խտրականություն - ավելին՝ ավելիի դիմաց - 2


17:30 , 31 հուլիս, 2013

Էս գյոզալ օրենքը որ ընդունել են ԱԺ-ում, իր մեջ հակասություն ունի: 

Ասում են` պայքարենք գենդերային խտրականության դեմ, թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի:

Հետո ասում են, որ կնանիք ու տղամարդիկ հավասարաչափ պետք է ներկայացված լինեն կառավարման մեջ: 

Հիմա մտածում եմ, բա որ ներկայացված կնանոնց մի մասը ձեռքբերովի իգական սեռի լինի, այսինքն՝ տրանսվեստիտ, ո՞նց ենք անելու: 

Բա էս մութ կետի պահով ի՞նչ են ասում Քամբեքն ու Էշթոնը: Իրենց մոտ էդ ո՞նց ա ընդունվում՝ տրանսվեստիտն այլևս կնի՞կ ա, թե՞ տղամարդիկ, դրանց ներդնելու են պետական ու տեղական ինքնակառավարման մեջ, վիճակագրությամբ ցույց տան, որ կնանիք իրենց հետ հավասար քանակ են կազմում, բայց իրականում խտրականություն տեղի ունենա: 

Եվայի ցե՛ղ, քեզ էլի քցում են, զգացի՞ր: 

Հա, իսկ որո՞նք են  «գենդերային զգայուն ինդիկատորները»... Կողմ քվեարկած հարյուրքանի պատգամավորները, վստահ եմ, լավ հասկացել են: Մի հատ թող բացատրեն էլի... Էդ մարշրուտկի գծի գրաֆիկի ու նալոգի պես բան պտի լինի, եթե էդքան միահամուռ ընդունած ինդիկատորներ են: