Tert.am-ը գրում է․
Թուրքիայում սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են երկրի առաջին տիկին Էմինե Էրդողանին ֆրանսիական Hermes ապրանքանիշի 50 000 դոլար արժողությամբ պայուսակ օգտագործելու համար, գրում է ahvalnews.com կայքը։
«Թայիփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոկոտի մասին կոչերից հետո ակնկալում ենք, որ Էմինե Էրդողանը Թաքսիմ հրապարակում կայրի ֆրանսիական արտադրության իր պայուսակները»,-իր թվիթերյան էջում գրել է թուրք օգտատերերից մեկը։
Հայտնի է, որ նմանատիպ հայտարարություններին արձագանքել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը նշել է, որ առաջին տիկինն առաջինը պետք է բոյկոտի ֆրանսիական ապրանքները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։