Ծափահարում եմ քեզ, Մարկ ջան, քո վերջին ճամփորդությունից առաջ...


15:22 , 31 հուլիս, 2013

Դժվար է, շատ դժվար է Մարկ Սաղաթելյանի մասին խոսել կամ գրել անցյալով, կենսուրախ, բարի, շնորհալի, անկեղծ, ընկերասեր, մարդասեր, հայրենասեր. բոլոր այս հատկություններով օժտված էր Մարկը: Կյանքը սիրում էր այնպիսին, ինչպիսին որ այն կար, կարող էր հուսադրել ամենահուսահատ մարդուն, ոգևորել ամենահոռետեսին, ուրախացնել ամենասգավորին անգամ: Պայծառ ու խոշոր աչքերով, խոշոր մարմնով մեծ երեխա. այսպիսին են հիշելու բոլորը նրան, ու իրեն տրված կարճատև կյանքն էլ նա ապրեց երեխայի անմիջականությամբ ու անկեղծությամբ: Ինչպիսին էր կյանքում, այնպիսին էլ բեմում եղավ` պարգևելով ուրախություն, դիմացը ստանալով ծափահարություններ: Ծափահարում եմ Քեզ, Մարկ ջան, հավերժության ճանապարհին Քո վերջին ճամփորդությունից առաջ...