Թուրքական լիրայի անկման նոր հակառեկորդ


11:05 , 15 հոկտեմբեր, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։ 

Թուրքիայի արտարժույթի շուկայում հոկտեմբերի 14-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կրկին արժեզրկվել է՝ կազմելով 7․96: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․3210 թուրքական լիրայի փոխարժեք։

Նշենք, որ նախօրեին գործարքները կատարվել են հենց 1 դոլար/ 7.96 լիրա փոխարժեքով, ինչը թուրքական արժույթի մինչ այս երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդ է։