Kinect-ը սկսել է հասկանալ ժեստերի լեզուն,գեյմերները հավաքում են ստորագրություններ Grand Theft Auto 5-ը ԱՀ-ի համար տեսնելու համար,Eidos Montreal-ի հիմնադիրը լքեց ընկերությունը,Electronic Arts-ը կվճարի $11 միլիոն Madden NFL ծրագրավորողին: Այս և այլ նորություններին կարող եք ծանոթանալ ներքևում:
The Last of Us խաղը դարձել է ռեկորդային Մեծ Բրիտանիայում: Մշուշոտ Ալբիոնի տարածքում խաղը պահպանում է իր առաջատարի դիրքը վեց շաբաթ շարունակ,չզիջելով ոչ մի նորության: Այս իրավիճակը ըստ փորձագետների կշարունակվի մինչև սեպտեմբեր,երբ կհայտնվի Grand Theft Auto V-ը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Minecraft: Xbox 360 Edition–ը իսկ երրորդը Mario & Luigi: Dream Team Bros-ը: Ամբողջ ցուցակը ունի այս տեսքը.
Ռուսաստանի տարածքում,ըստ OZON.ru-ի ամենապահանջվածը Total War: Rome II-ն է,որը այժմ կարելի է պատվիրել,իսկ ապշտոնական ներկայացումը կլինի սեպտեմբերի 3-ին: Վաճառքի երկրորդ տեղն է գրավել «Sid Meier’s Civilization V. խիզախների նոր աշխարհը»,իսկ երրորդ տեղում է «Метро 2033: Հույսի ճառագայթ»-ը:
Eidos Montreal-ն հիմնադիր Սթեֆան Դ’Աստուան հեռացավ ընկերությունից:Պատճառը Square Enix-ի հետ խնդիրն էր: Հիմնադիրը նշել է,որ հիմնական պատճառը խաղեր պատրաստելու դիրքորոշումներն են,որոնք չեն համապատասխանում նրա պատկերացումներին: Սթեֆան Դ’Աստուանի պաշտոնը կստանա Դեյվիդ Անֆոսսին:
Sony ընկերությունը հայտարարել է ամառային վաճառքի մասին: Ակցիան ստացել է Summer Festival անվանումը: Խաղերի գները տատանվում են €5-€20 սահմաններում:
PlayStation Plus-ի բաժանորդներին սպասվում է 10% զեղճ:
Wasteland 2-ի թողարկումը հետաձգվել է մեկ ամիս: Պատճառը ներկայացրել են ծրագրավորողները,որոնք բացատրել են,որ ցանկանում են խաղը դարձնել ավելի մասշտաբային: Խաղի առաջին թեսթավորումը կլինի հոկտեմբերին:
Grand Theft Auto 5-ի ԱՀ տարբերակը տեսնելու ստորագրահավաքին գրանցվել է արդեն 281 հազարից ավելի մարդ: Խաղի երկրպագուները դիմելով Rockstar Games-ին պահանջում են չանտեսել անձնական համակարգիչ ունեցող գեյմերներին: Հիշեցնենք,որ խաղը պետք է հայտնվի միայն PlayStation 3-ի և Xbox 360-ի համար:
Activision ընկերությունը անոնսավորել է Teenage Mutant Ninja Turtles խաղը: Խաղը հիմնված է Nickelodeon սերիալի սցենարի վրա և պատմում է փոքր «Ninja»-ների մասին: Խաղը կներկայացվի հոկտեմբերի 25-ին: