Հարց սեքսոպաթոլոգին: «Որքա՞ն հաճախ կարելի է սեքսով զբաղվել»


20:00 , 29 հուլիս, 2013

 

Հարց`

Որքա՞ն հաճախ պետք է և կարելի է սեքսով զբաղվել` դրա օգտակար ազդեցությունը զգալու համար:


Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

Երևույթը անհատական բնույթ է կրում՝ կախված անձի սեռական խառնվածքի տիպից: Ընդունված է, որ շաբաթվա ընթացքում զույգերը միջինում պետք է 2-3 անգամ սեռահարաբերվեն: Սակայն եթե Դուք նախընտրում եք սեռական հարաբերություն ունենալ ամեն օր կամ ավելի հաճախակի, քան նշված թվերը, ապա դա միայն ողջունելի է, քանի որ, ըստ երևույթին, դա Ձեր անհատական պահանջն ու նորմն է: