«Քիչ առաջ վթարի է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան». Աշոտ Սարգսյան


01:54 , 3 հոկտեմբեր, 2020
Հարգելի վարորդներ ջան, խնդրում եմ, հատկապես այս օրերին ուշադիր եղեք և զիջեք շտապօգնության մեքենաներին: Ամեն վայրկյանը շատ կարևոր է շտապօգնության մեքենայով տեղափոխվողների համար: Քիչ առաջ վթարի է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան: Զինվորը տեղափոխվեց Աստղիկ ԲԿ: