Էրդողան․ Հուսով եմ, որ Ադրբեջանը կշարունակի պայքարը


18:27 , 2 հոկտեմբեր, 2020

Lragir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի, որ ադրբեջանական բանակը կշարունակի հարձակումը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։ «Հուսով եմ, որ (Ադրբեջանը) կշարունակի իր պայքարը, քանի դեռ չի ազատագրել իր բոլոր հողերը Ղարաբաղում», – ասել է Էրդողանը Կոնյա քաղաքում։