Զույգը հարձակման է ենթարկվել հազարավոր մեղուների կողմից


04:45 , 28 հուլիս, 2013

Killer-beeAnkakh.com-ը գրում է.

Մեղուներից բաղկացած մեղվապարսը հյուսիսային Տեխասում հարձակվել է իրենց ձիերին վարժեցնող զույգի վրա: Մեղուների խայթոցներից կենդանիները սատկել են: Ըստ Fort Worth Star-Telegram-ի տեղեկությունների՝ մեղուները 44-ամյա կնոջը խայթել են 200 անգամ, իսկ նրա ընկերոջը՝ 50: Կինը հայտնում է, որ մեղուները իրենց ցած են գլորել և հետապնդել՝ ավելացնելով, որ փրկարարները փրփուր են լցրել իրենց վրա մեղուներին ցրելու համար, իսկ ձիերին տարել են անասնաբուժի մոտ: Ամեն դեպքում երկու ձիրեն էլ սատկել են մեղուների խայթոցներից, իսկ մեղուները այժմ հետազոտվում են դրանց տեսակը պարզելու համար: