Չեմ հասկանում` ինչո՞ւ է փորձ արվում տապալել Արմենչիկի բարեգործական համերգը


18:51 , 27 հուլիս, 2013

Ես ինքս ռաբիզի ոչ սիրահար եմ, ոչ էլ լսում եմ... Ամեն մարդ ունի իր ճաշակն ու նախասիրությունը, բայց չեմ հասկանում` հիվանդ երեխաների հասույթին ուղղված Արմենչիկի համերգը ինչո՞ւ է փորձ արվում տապալել, դա էլ չեմ կարողանում հասկանալ: Մի բան էլ. բոյկոտողները ոչ մի հիմնավորում չեն ներկայացնում, իսկ լրատվականները օր ու գիշեր տխմար նախաձեռնությունն են տարածում... Ոչ մեկին իրավունք չեն տվել բարեգործական նպատակով համերգի վրա բիծ քաշել ու հիվանդ երեխաների համար նախատեսված գումարից կտրել...