Հալեպ-Երեւան ավտոբուսի ուղեւոր 5 տղամարդու առեւանգել են


21:29 , 26 հուլիս, 2013

Yerkirmedia.am-ը գրում է.

Սիրիայում այսօր հայ 5 տղամարդ է առեւանգվել։ Նրանք եղել են Հալեպից Երեւան ուղեւորված ավտոբուսում։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանի մոտ։

"Երկիրն այսօրի" թղթակիցը Հալեպից հայտնում է, որ ուղեւորների թվում եղել են նաեւ կանայք, սակայն հայտնի է դարձել, որ կանանց ազատ են արձակել, իսկ տղամարդկանց գտնվելու վայրն անհայտ է։