Հայաստանին աշխարհազոր չի պետք, այլ նորմալ պահեստազոր․ Արմեն Աղայան


02:29 , 2 սեպտեմբեր, 2020

Փորձում եմ հասկանալ, թե ի՞նչ է աշխարհազորը։ Պահեստազորին ի՞նչ է պատահել։ Այդ աշխարհազորայինները հիմա արդեն պահեստազորի կազմում չե՞ն։ Եթե պահեստազորում են, էլ ինչո՞ւ է պետք աշխարհազորը։ Իսկ եթե պահեստազորում չեն, ապա ինչո՞ւ չեն։
Մինչև հիմա իմացածս աշխարհազորները բաղկացած են եղել զորակոչի ոչ ենթակա, զինվորական իմաստով ոչ այնքան պիտանի անձանցից։ Բանը դրա՞ն է հասել։ Բացատրեք, հասկանանք, թե ի՞նչ է պահեստազորը։

ՀԳ
Ամենավատը կլինի այն, որ աշխարհազորի գաղափարը ծագած լինի պահեստազորի փաստացի չգոյությունը գիտակցելու արդյունքում։ Հանկարծ պարզած լինեն, որ պահեստազոր իրականում չունենք ու շտապ պետք է մի բան անել, բայց փոխանակ նորմալ պահեստազոր ձևավորելու, հույսը դնեն կիսալուծումների վրա ու դրա անունը որոշեն աշխարհազոր դնել։