Հաղթանակը 150 դրամը 100 դառնալու մեջ չի


10:32 , 26 հուլիս, 2013

Հաղթանակը 150 դրամը 100 դառնալու մեջ չի:
Հաղթանակը այն է, որ տասնյակ հազարավոր մարդիկ մոտիկից հասկացան թե ինչ ոստիկանություն, քաղաքապետ, գծատերեր, թաղային խուժանի հետ գործ ունեն: 
Հաղթանակը այն է, որ մարդիկ ելան պայքարի և պայքարի փորձ ձեռք բերեցին:
Հաղթանակը այն է որ քնած անտարբեր հանրությունը արթնացավ, սկսեց մեկը մյուսին օգնել, ապրել մյուսի ցավով:
Ուրեմն ամեն ինչ կորսված չէ:

Իհարկե տրանսպորտային խնդիրը չի լուծվել: Կասկածում եմ, որ այսպիսի ունակությունների տեր քաղաքապետը և ենթակաները կարող են այն լուծեն:
Նրանք պետք է հեռանան: