Սպիտակցի Հայկոն հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն


13:24 , 18 օգոստոս, 2020

Tert.am-ը գրում է․

Երգիչ Հայկ Ղևոնդյանը (Սպիտակցի Հայկոն) երեկ հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից։

Նա նշեց, որ պարզաբանում ստանալու նպատակով է Հայկ Ղևոնդյանը հրավիրվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։