Կարդում եմ ամենուրեք շնորհավորանքի խոսքեր, ուռանեեեր, սմայլիկնեեեեր՝ ուղղված մեկը մյուսին…
…շատ հետաքրքիր զգացողություն ունեցա: Նախ պատկերացրի ինչ ուրախություն կապրեն մեր համաքաղաքացիները, և առավելևս կանգառներում ակցիային մասնակցող երիտասարդները….
Բայց ամենակարևորի մասին.
Այս ակցիայով բացի 150-ից 100 դրամ անցնելը, կարծում եմ լուծվեց նաև մի քանի այլ ՈՉ պակաս կարևոր խնդիր:
Նախ՝ մարդիկ ականատես եղան դեպքերի ծայրաստիճան արագ զարգացմանը, պատմութունից եկած ՝ «ՆԵՂ ՊԱՀԵՐԻՆ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ» Հայի կարգախոսը հիշելով:
Երկրորդ ՝ համոզված եմ վաղը կլինեն էլի մարդիկ, որ անկախ այսօրվա հաղթանակից, վաղը կունենան նույն քաղաքացիական գիտակցումը և ոգին…:
Իսկ պատմությունը ցույց է տալիս, որ նմանատիպ երևույթները կարող են ծառայել շատ տարբեր իրավիճակներում և օգտակար դեր ունենալ քաղաքացիական հասարակություն ստեղծելու գործում:
Իսկ այդ առիթով իրոք անհրաժեշտ է շնորհավորել իրար…
P.S… /օրվա հումորը՝ մեր տղերքից մեկի հետ պատահած/ Խանութում վաճառողուհուն հարցրեց, - սառը կոֆեն ի՞նչ արժի: Կինը պատասխանեց, - 150, բայց կարաս 100 տաս տղա ջան…)))