Ֆրանսիացի հրուշակագործ Պիեր Էրմեի հրաշք թխվածքաբլիթները


18:45 , 5 օգոստոս, 2020

Ֆրանսիացի հանրահայտ հուշակագործ Պիեր Էրմեի հրաշալի թխվածքաբլիթները անտարբեր չեն թողնի ոչ ոքի։

Անհրաժեշտ բաղադրիչներն են

Պատրաստման եղանակը

1. Փափկած կարագը տրորել շաքարի փոշու հետ, ավելացնել աղը, վանիլինը, այնուհետև՝ ալյուրը։ Ըստ ցանկության կարող եք նաև լիմոնի քերուկ և մի քիչ մշկընկույզի փոշի ավելացնել։

2. Արագ խմոր հունցեք՝ դրան գնդի ձև տալով։ Խմորը 3 մասի բաժանեք, ամեն մի մասը գլանաձև գրտնակեք՝ 2-3 սմ տրամագծով, փաթաթեք սննդային թաղանթով և 10-15 րոպեով դրեք սառցախցիկը։

3. Գլանակներին ձվի դեղնուց քսեք, թավալեք շաքարավազի մեջ, կտրեք 1,5-2 սմ լայնքով կտորների, շարեք յուղաթղթի վրա և թխեք 180-190 աստիճանի տակ 20-25 րոպե, մինչև թեթև կարմրեն։