Տարոն Մարգարյանն այսօր հանդես կգա հրապարակային հայտարարությամբ՝ կապված տրանսպորտի գնի թանկացման հետ


11:47 , 25 հուլիս, 2013

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանն այսօր հանդես կգա հրապարակային հայտարարությամբ՝ կապված տրանսպորտի գնի թանկացման հետ: 
Պարզվում է, որ քաղաքապետն այնուամենայնիվ չի մասնակցում Կառավարության այսօրվա նիստին, և Արեյանի խոսքերով, Տարոն Մարգարյանը անձամբ հետեւում է սակագնի հետ կապված հասարակական հարցադրումներին, վերլուծություններին, դիտարկումներին, գնահատականներին, առաջարկություններին, հանդիպել է հասարակական եւ սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, իրականացրել է սոցհարցումներ, իսկ հիմա էլ խորհրդակցում է Երեւանի ավագանու կուսակցական խմբերի հետ:
Արդյունքներն ամփոփելուց հետո Տարոն Մարգարյանը կդիմի հանրությանը: