Եղեգնաձոր-Երևան ուղեգիծը սպասարկող ընկերության տնօրենը պարզաբանեց, որ թանկացում չկա


18:53 , 24 հուլիս, 2013

Քիչ առաջ հեռախոսազրույց ունենալով Եղեգնաձոր-Երևան ուղեգիծը սպասարկող ընկերության տնօրեն Գրիշա Ազիզյանի հետ և պարզաբանում ստանալով Կապի և տրանսպորտի նախարարությունից՝ տեղեկացա, որ նման կարգադրություն տնօրինության կողմից չի եղել և չի լինի: Գրիշան ևս դեմ արտահայտվեց տրանսպորտի գնի թանկացմանը և հավաստիացրեց, որ թանկացում չկա և չի էլ լինի: Հարգելիներս, միջքաղաքային ոչ մի տրանսպորտի գին չի փոխվել: Եթե նույնիսկ վարորդը Ձեզանից պահանջի ավելի շատ գումար, քան նախկինում, պարզապես մի վճարեք և հնարավորինս արագ հայտարարություն տարածեք այդ մասին: