Զարմանում եմ` ո՞նց մինչև հիմա աշխարհը չենք գրավել էս ուղեղներով...


18:35 , 24 հուլիս, 2013

Արշակունյաց փողոցը ծերից ծեր քանդել են, որ ասֆալտ անեն... Դա էն պարագայում, երբ քաղաքի ամենաիդեալական ասֆալտն էդ փողոցում էր` հարթ, նորմալ ասֆալտ... 
Ավանից դեպի Սեւանի մայրուղի բարձրացող արագաչափը հանել, տարել են դիմացի մայթ (Սեւանից Երեւան եկող)... Նորմալ ա, հիմա Սեւանի սեզոն ա, ավելի շահավետ ա Սեւանից հետ եկող մայթին դնել, որովհետեւ ըստ տրամաբանության եւ ստատիստիկայի` Սեւանից հետ եկող մեքենաներն ավելի արագ են քշում, քան Սեւան գնացողները, որովհետեւ Սեւանից գալուց խմած են լինում... Թույն հաշվարկներ են անում մեր տղերքը... Մեծ հաշվով, իրանք էդ արագաչափը չեն դրել, որ երթեւեկությունն անվտանգ դառնա, իրանք էդ արագաչափը դրել են, որ մի քանի կոպեկ փող աշխատեն (տուն են պահում, ի վերջո)...
Զարմանում եմ` ո՞նց մինչեւ հիմա աշխարհը չենք գրավել էս ուղեղներով...