«Դեղին մամուլի տիրակալն այդպես էլ վարչապետ չդարձավ». Վահան Բաբայան


02:29 , 17 հուլիս, 2020

Երկիրը պատերազմական վիճակում է, իսկ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնեց Մինսկ:
Փաշինյանը Մինսկում հուլիսի 17-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Սենց բան երևի որևէ տեղ չի եղել, երբ սահմանային նման լարված վիճակում առաջին դեմքը գնա գործուղում:

Բա էդ ԵԱՏՄ-ն ժամանակին համարում էր ոչ կարևոր մարմին, հիմա պատերազմական վիճակում թողում-գնում են բա երկրից, էն էլ ո՞ւր, ԵԱՏՄ խորհրդի նիստին: Միևնույն է, ասես-չասես, էս մարդուց երկրի ղեկավար դուրս չեկավ:

Ի դեպ, Փաշինյանին օդանավակայանում դիմավորեց Բելառուսի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը։
Բա, այդպիսի բաներ...