Հիմա ձեռքբերումների մասին խոսելու ժամանակն է


12:22 , 24 հուլիս, 2013

Հիմա անընդհատ ձեռքբերումների մասին խոսելու ժամանակն է: Կանգառները լիքն են FREECAR-երով, գոռացող երիտասարդներն ամենուր են, քաղաքակիրթ ոստիկանները շատ են ու օգնում են երիտասարդներին (երեկվա իմ տեսածն եմ ասում): Ժողովուրդը սրանով պետք է ոգևորվի: Կանգառում երեկ 3 կին չգիտեին` ինչ է կատարվում, իսկ դա բողոքի 4-րդ օրն էր: Էսքան դժվա՞ր ա հասնում լրատվությունը մարդկանց: Կանանց առաջինը որ ասացի՝ հաջողություններն էին, ու իրանք էլ ոգևորվեցին: Հավատացնում եմ՝ շատ բան կարա փոխվի, եթե լրատվությունը լավ աշխատի: