Չկա որոշում, չկա թանկացում, ինչո՞ւ եք վճարում 150 դրամ


14:19 , 23 հուլիս, 2013

Դե ինչ, բոլորը կարծես գալիս են հարցի լուծման այն իրավական տարբերակին, ինչի մասին գոռում էի դեռևս ամսի 18-ից: Չկա որոշում, չկա թանկացում, ինչո՞ւ եք վճարում 150 դրամ, ո՞ր օրենքով, ի՞նչ իրավական ակտով:
Ես զարմանում եմ բոլոր այն վարորդների վրա, ովքեր չեն պահանջում 500 դրամ, չէ՞ որ ինչ տարբերություն` ինչքան պահանջեն, մեկ ա վճարում են, ու մեկ ա բոլոր տարբերակներն էլ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ են:
Բազմաթիվ հիմնավորումներ եմ տվել նախորդ գրառումներում, բազմաթիվ հղումներ եմ արել իրավական ակտերի...
ԺՈՂՈՎՈՒՐԴ, այս ո՞ւր եք գնում, մի՞թե այնքան հուսահատված եք, որ չեք հասկանում ձեր լավն ու վատը, սթափվեք, քանի դեռ ՀՆԱՐԱՎՈՐ է: