Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում ունի մեկ բացառիկ առավելություն. նա գիժ է


21:09 , 26 հունիս, 2020

Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում ունի մեկ բացառիկ առավելություն. նա գիժ է: Մարդ է, ում գլուխը, ինչպես մեր գյուղի մաթեմատիկայի ուսուցիչն էր ասում իր ամենաապիկար աշակերտներից մեկին, ընդամենը վզի անատոմիական շարունակությունն է: Չի հասկանում, թե խոսնակի շուրթերով ինչ է դուրս տալիս: Դրանով պայմանավորված`չգիտես էսօրվա ասածը լուրջ ընդունես, թե՞ լուրջ չընդունես, բանի տեղ դնես, թե՞ չդնես:

Եթե լուրջ ընդունես ու արձագանքես` առանց ծանր հայհոյանքի, ցավոք, չի ստացվի:

Հալա՜լ է քեզ, Նիկո՛լ: Մենակ քո նման գիժն ու քաղաքական խուժանը կարող է ցանկացած հավասարակշռված մարդու հունից հանել: Ես դա կյանքում չէի պատկերացնի:

Հ.Գ. Ախր, հայերենից բացի ուրիշ լեզու էլ չգիտի, մարդ հլը փորձի այլ լեզվով բացատրի` ինչ բան է պետությունը, ինչ բան է առաջնորդությունն ու ինչ բան է պատասխանատվությունը: