Shantnews.am-ը գրում է․
Եվրոպայում նախորդ շաբաթ մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսի նոր դեպքերի աճ է գրանցվել, հայտարարել է ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։
Կլյուգեն նշել է, որ եվրոպական 30 երկրներում դինամիկան բացասական է, այդ երկրներից 11-ում համաճարակը կարող է վերսկսվել։
«Եվրոպայի մի քանի երկրներում այդ հավանականությունն արդեն իրականություն է դարձել»,- հավելել է նա։
Նրա խոսքերով՝ Լեհաստանը, Գերմանիան, Իսպանիան ու Իսրայելն արագ են արձագանքել դեպքերի թվի աճին։
Եվրոպայում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 2.6 մլն, մահացել՝ 195 000 մարդ։