«Հակատարոնական կրակների» մեջ կողքից լիքը յուղ լցնող կա


12:36 , 22 հուլիս, 2013

Տարոն Մարգարյանը, երբ նոր էր քաղաքապետ դարձել, երևանցիների վստահության բավականին մեծ պաշար ուներ։ Այդ կապիտալը ճիշտ տնօրինելու դեպքում կարելի էր շատ բանի հասնել, նաև՝ անհրաժեշտության դեպքում մեղմել հասարակության համակրանքը չվայելող ինչ-որ քայլերի հետևանքները։ Բայց ընդամենը մի տարում վստահության այդ պաշարը լրիվ մսխվեց։

Ես շատ լավ հասկանում եմ, որ «հակատարոնական կրակների» մեջ կողքից լիքը յուղ լցնող կա, բայց քաղաքական պայքարում դա նորմալ երևույթ է։ Եթե քաղաքական գործիչը չի կարողանում քաղաքական հակառակորդների գործողությունները չեզոքացնել, ուրեմն դատապարտված է հում-հում խժռվելու։