Նիկոլ Փաշինյան այսօրվա քո հայտարարությունից հետո դու պարտավոր ես գերությունից ազատել Ռոբերտ Քոչարյանին


22:00 , 12 հունիս, 2020
Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ոստիկանությունը ուժ կիրառող մարմին է: Նախ փոքրիկ հիշեցում ՀՀ վարչապետին ոստիկանությունը ապօրինության և հանցագործության դեմ պայքարող մարմին է, ապաքաղաքական կառույց և սա եղել է տարիներ շարունակ, բայց Նիկոլը ոստիկանությանը դիտարկում է որպես ուժ կիրառող մարմին և ուրեմն ինչու է այսօր կալանավորված ՀՀ երկրորդ նախագահը, եթե ոստիկանությունը նախագահի հրամանով 2008 թվականին ուժ է կիրառել սահմանադրական կարգ խախտողների վրա, եթե ոստիկանությունը ուժ է կիրառել հանցավոր դաժանությամբ քաղաքը ջարդուփշուր անողների հանդեպ, ոստիկանների վրա մոլոտովյան կոկտեյլ շպրտողների հանդեպ:
Նիկոլ Փաշինյան այսօրվա քո հայտարարությունից հետո դու պարտավոր ես գերությունից ազատել Ռոբերտ Քոչարյանին...