Ջուրը կարող է լավացնել ուղեղի աշխատանքը մոտ 14 տոկոսով


11:01 , 22 հուլիս, 2013
Կես լիտր ջուրը կարող է նպաստել, որ ուղեղը արագ աշխատի մոտ 14 տոկոսով: Այս եզրահանգմանն են եկել բրիտանացի գիտնականները: Նրանք անցկացրել են փորձարկում այն մարդկանց շրջանում, ովքեր անցկացրել են գիշերն առանց ջրի: Փորձարկման ժամանակ մարդկանց տրվել է ջուր և հացահատիկ: Փորձարկումից հետո պարզվել է, որ նրանք, ովքեր խմել են ամբողջ կես լիտր ջուրը և թողել հացահատիկը, նրանց ուղեղներն արագ են աշխատել: Այս մասին նյութ է հրապարակվել նաև «Frontiers in Human Neuroscience» ամսագրում: Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մարդիկ, երբ ջրի պակաս են ունենում, մոռանում են այլ բաների մասին: Ավելի վաղ բրիտանացի գիտնականները փորձարկում էին կատարել, որի արդյունքում պարզել էին, որ այն դպրոցական երեխաները, ովքեր շատ ջուր են խմում, առավել ուշադիր են լինում դասերի ժամանակ: Գիտնականներն այժմ աշխատում են պարզել ջրի սառը և տաք լինելու ազդեցության հետևանքները: