Լավ է լինել անշապիկ, բայց արժանապատիվ, քանի Պիեռ Կարդեն շապիկով գրպանահատ


23:10 , 20 հուլիս, 2013

Արգենտինայի ապագա առաջին տիկին Էվիտա Պերոնը հռչակեց ՛՛անշապիկների՛՛ պայքար Արգենտինայում անցյալ դարի կեսերին: Ժողովուրդը անշապիկ կոչվեց նրա կողմից, քանի որ իշխանությունը ժողովրդի վերջին շապիկն էր խլել: Եվ ՛՛անշապիկները՛՛ սկսեցին Արգենտինայի վերածնունդը: Հայաստանի վերածնունդը սկսելու ենք մենք՝ Հայաստանի անշապիկներս, որոնք մեր վերջին շապիկը այսօր նետում ենք Տարոնուգալուստ գծատերերին, որպես ձեռնոց: Լավ է լինել անշապիկ, բայց արժանապատիվ, քանի Պիեռ Կարդեն շապիկով գրպանահատ: Դուք գրպանահատ եք տարոններ և գալուստներ: