ՄԻԵԴ-ը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի կիրառման հարցի վերաբերյալ իր կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին


14:02 , 27 մայիս, 2020

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ին:

Կարծիքը վերաբերում է Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի կիրառման հարցին։