91 տարեկան Սրբուհի տատիկը հաղթահարեց կորոնավիրուսը (Photo)


15:59 , 21 մայիս, 2020

Սրբուհի տատիկն է` 91 տարեկան։ Նա այսօր դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%-ը։

Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից:

#covid19