Ժպտանք միասին`հետաքրքիր մտքեր մեր մեծերի կյանքից


22:37 , 19 հուլիս, 2013

Մի անգամ Շիրազը որդու Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են.
- Ինչո՞ւ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ...
- Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:

                                  ***

Մի անգամ Հովհաննես Շիրազը կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.

- Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից:
- Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը: