Դանակահարություն Երևանում. Դավթաշենում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի մոտից 24-ամյա և 40-ամյա երիտասարդներ են հոսպիտալացվել


19:38 , 17 մայիս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Նոր Զովք» առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Դեպքի վայրից հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Միքայել Մ.-ն և 40-ամյա Էդգար Ն.-ն:

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։