Կարծում եմ՝ Փաշինյանի ասուլիսը Գինեսի գրքում կարող է գրանցվել պետության ղեկավարի ամենաձանձրալի ասուլիս անվանակարգում


16:03 , 16 մայիս, 2020
100 փաստերը թվարկելով՝ գուցե ակնկալվում ա վարչապետի ասուլիսը Գինեսի գրքում գրանցել որպես պետության ղեկավարի ամենաերկար ասուլիս, բայց կարծում եմ՝ այդպես Գինեսի գրքում ասուլիսը կարող է գրանցվել որպես պետության ղեկավարի ամենաձանձրալի ասուլիս:  Կառավարությունը թող ասուլիսի սցենարի մրցույթ հայտարարի: Ախր էդ 100 փաստերը հանրությանը ներկայացված են ամենատարբեր առիթներով եւ պետք է շարունակեն ներկայացվել ամենատարբեր առիթներով ու կառավարության տեղեկատվական թիմի աշխատանքով, բայց ոչ վարչապետի ասուլիսով: