Հիմա մտածում եմ Աննա Հակոբյանի՝ բռնության զոհին մեղադրելու մասին տեսահոլովակը ո՞ւմ մասին էր


16:36 , 8 մայիս, 2020

Երկու օր առաջ Աննա Հակոբյանը տեսահոլովակ էր հրապարակել, որտեղ շատ ճիշտ բաներ էր խոսում այն մասին, որ բռնության զոհին մեղադրելը լավ բան չէ, որ «բա ինչի՞ էր գնացել էստեղ, բա ինչի՞ էր էսինչ ձև հագնվել, բա ինչի՞ էր էսինչ ժամին էդտեղ» հարցերը առողջ հանրությանը հատուկ հարցեր չեն բռնության պատճառները քննելիս։

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից գրեթե բառացիորեն ասաց հետևյալը․ «Բա ի՞նչ գործ ուներ Էդմոն Մարուքյանը Սասուն Միքայելյանի սեղանի մոտ»։

Հիմա մտածում եմ՝ էդ տեսահոլովակը ո՞ւմ համար էր։